Իսլանդիայում մեքենան մխրճվել է միջազգային օդանավակայանի ժամանման սրահի մեջ

Իսլանդիայում մեքենան մխրճվել է միջազգային օդանավակայանի ժամանման սրահի մեջ

Ավտոմեքենան մխրճվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 50 կմ հեռու գտնվող Կեբլավիկ միջազգային օդանավակայանի ժամանման սրահի մեջ։ Այս մասին հայտնում է Iceland Monitor պարբերականը։ Ինչպես գրում է թերթը, հղում անելով ականատեսին, մեքենայի վարորդը մոտ 20 տարեկան է եղել։ Սկզբում նա ձեռքերը վեր է բարձրացրել՝ձևացնելով, թե հանձնվում է, սակայն երբ ոստիկանը նրան է մոտեցել, նա հարվածել է իրավապահին։ Հաղորդվում է, որ այնուհետև երիտասարդը վազել է դեպի ճանապարհի մեքենաներից մեկը, կոտրել ապակին, այնտեղից քաշելով դուրս բերել կին վարորդին, որից հետո, փորձելով թաքնվել հետապնդումից, գողացված մեքենայով մխրճվել է օդանավակայանի ժամանման սրահի մեջ։ Ներկա պահին հայտնի չէ՝ միջադեպի հետևանքով տուժածներ կա՞ն թե ոչ։