ԱՄՆ-ը և Հարավային Կորեան զորավարժություններ են սկսում

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան զորավարժություններ են սկսում

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան օգոստոսի 21-ին սկսում են համատեղ, 10-օրյա Ulchi Freedom Guardian զորավարժությունները։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ զորավարժությունների պլանի մասին անցած շաբաթ հայտարարել էր Հարավային Կորեայի ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի դիմակայության ֆոնին, որը սպառնացել է հրթիռի արձակում իրականացնել Գուամ կղզում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Չնայած վարժանքները ներկայացվում են որպես պաշտպանական, Հյուսիսային Կորեան դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել «աղետալի հետևանքների»։ Փխենյանը կարծում է, որ զորավարժությունների նպատակն է հյուսիսկորեական տարածք ներխուժում մշակելը։