Իրանը 245 մլն դոլար փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից

Իրանը 245 մլն դոլար փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից

Իրանա-իրաքյան պատերազմում Վաշինգտոնն աջակցություն է ցուցաբերել Բաղդադին, և իրանական դատարանը ԱՄՆ-ին պատասխանող է ճանաչել քիմիական հարձակման զոհերի առջև։ Իրանական դատարանը պահանջել է Վաշինգտոնից 425 մլն դոլարի փոխհատուցում վճարել քիմիական հարձակումներից տուժածներին։ Քիմիական հարձակումներն իրականացրել են Սադամ Հուսեյնի զորքերը՝ 1980-88 թթ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։ Այս մասին փոխանցում է Fars գործակալությունը։ Վաշինգտոնը Բաղդադին մատակարարել է նյութեր, որոնք ՄԱԿ-ի փորձագետները հայտնաբերել են իրաքյան ուժերի կողմից կիրառված քիմիական զենքի մնացորդների նմուշներում: