ՌԴ ավիացիան ոչնչացրել է Դեր Զոր ուղևորվող ԴԱԻՇ-ի ավելի քան 200 գրոհայինի

ՌԴ Օդատիեզերական ուժերի ավիացիան հարված է հասցրել Դեր Զոր քաղաքի շրջան ուղևորվող ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ավտոշարասյանը։ Ոչնչացվել են ավելի քան 200 ահաբեկիչներ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։ «ՌԴ Օդատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի գրոհայինների հերթական խոշոր ավտոշարասյունը, որն ուղևորվում էր Դեր Զոր քաղաքի շրջան, որտեղ միջազգային ահաբեկիչները փորձում են վերախմբավորվել և զինել իրենց վերջին ամրակետը Սիրիայում»,-ասվում է հայտարարությունում։ Նշվում է, որ ահաբեկիչները տեխնիկայի վիթխարի կորուստ են կրել։