ԱՄՆ ականակիր նավը բախվել է առևտրային նավի. 10 նավաստիներ անհետ կորել են

ԱՄՆ ականակիր նավը բախվել է առևտրային նավի. 10 նավաստիներ անհետ կորել են

Ամերիկյան John S. McCain ականակիր նավը Սինգապուրի ափերի մոտ՝ Մալաքայի նեղուցի շրջանում, բախվել է Alnic MC նավթային հածանավին։ Անհետացել է 10 մարդ, ևս 5-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմը։ Նշվում է, որ ականակիր նավը դեպի Սինգապուրի նավահանգիստն է շարժվում ինքնուրույն։ Հարվածի հետևանքով ամերիկյան նավը վնասվել է հետևի մասից։