Ռաքքայում և Հասակեում կոալիցիայի ավիացիայի հարվածի զոհն է դարձել ավելի քան 80 խաղաղ բնակիչ

Ռաքքայում և Հասակեում կոալիցիայի ավիացիայի հարվածի զոհն է դարձել ավելի քան 80 խաղաղ բնակիչ

Ռաքքայում և Էլ-Հասակեում միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել սիրիական հարավարևելյան Հասակե նահանգի Էլ-Ջազաա բնակավայրի մզկիթին։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին։ Հարվածի հետևանքով զոհվել է 41 մարդ, բոլոր սպանվածները գտնվել են մզկիթի ներսում։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ևս ավելի քան 40 խաղաղ բնակիչ կոալիցիայի ավիահարվածի զոհն է դարձել Ռաքքա քաղաքի Հարեթ-ալ-Բադավի շրջանում։ Ինչպես հաստատում են ականատեսները, այդ շրջանը չի գտնվում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ։ Կոալիցիայի ռազմաօդային ուժերն աջակցություն են ցուցաբերում «Սիրիայի դեմոկրատական ուժերից» արաբա-քրդական կազմավորումներին, որոնք մարտեր են վարում ԴԱԻՇ-ի դեմ Ռաքքային փողոցներում։ Եփրատի վրա գտնվող այդ նահանգային կենտրոնի գրոհը սկսվել էր հունիսի 6-ին։