Դամասկոսի ցուցահանդեսի ռմբակոծման հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել

Դամասկոսի ցուցահանդեսի ռմբակոծման հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել

Այսօր գրոհայինների կողմից Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդեսի հրթիռակոծման հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել։ Այս մասին ասվում է Սիրիայում Հայաստանի դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում։ Ավելի վաղ անվտանգության ուժերի աղբյուրը RIA Novosti-ին հայտնել էր 4 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին։ Ցուցահանդեսն անցկացվում է վերջին 6 տարում առաջին անգամ։ Կրակն արձակվել էր Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանից։ Ինչպես սպասվում է՝ ֆորում կայցելի մոտ 70 հազար մարդ։