Անունդ Թուրքիայի պատմության մեջ կմնա որպես ամոթ. Գարո Փայլանը՝ Անկարայի քաղաքապետին
14:08 | 2017-08-20
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է վերջերս Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեցած «Կանաչների» թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին վիրավորելու նպատակով Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի կողմից «Հայի ծնունդ» արտահայտության գործածմանը:
«Ջեմ Օզդեմիրի անունը պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը՝ որպես ամոթ», - գրել է Փայլանն իր թվիթերյան էջում՝անվանելով նրան ռասիստ ու ֆաշիստ: