Տեղդ իմացիր. Էրդողանը պատասխանել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի քննադատությանը

Տեղդ իմացիր. Էրդողանը պատասխանել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի քննադատությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննդատության է ենթարկել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելին այն բանի հետ, երբ վերջինս Էրդողանին մեղադրել է այդ երկրում նախընտրական արշավին «կոպիտ միջամտության» համար: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը: «Նա ոչ մի սահման չի ճանաչում: Դու ո՞վ ես, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ: Տեղդ իմացիր: Նա փորձում է մեզ դաս տալ… Դու որքա՞ն ժամանակ ես քաղաքականության մեջ: Քանի՞ տարեկան ես»,- հայտարարել է Էրդողանը թուրքական հեռուստատեսությամբ հեռարձակվող խոսքում: Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել չքվեարկել Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցությունների օգտին՝ ասելով, որ նրանք հանդիսանում են Թուրքիայի թշնամի։ Գաբրիելը նրա կոչը որակել էր որպես «կոպիտ միջամտություն Գերմանիայում նախընտրական արշավին»: Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին: