Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը

Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը

«Առաջ Արցախ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Մենք ուժեղ ենք միասին» խորագրով ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում օգոստոսի 20-ից կմեկնարկի յոթօրյա ճամբար Արցախի Ակնաղբյուր համայնքում։ Ինչպես  տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ճամբարին կմասնակցի շուրջ 50 երիտասարդ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդական կազմակերպություններից։ Ճամբարի օրակարգը հագեցած է լինելու. կայանալու են սպորտային, մշակութային և ինտելեկտուալ միջոցառումներ, ճանաչողական արշավներ, հրաձգության մրցույթներ, այցելություններ պատմամշակութային վայրեր և զորամասեր: «Առաջ Արցախ» երիտասարդական ՀԿ-ի կողմից կազմակերպվող ճամբարն ամենամյա է։ Ընդ որում, ամեն անգամ կազմակերպությունը նոր գյուղ է ընտրում ճամբարի անցկացման համար: