Գեներալ Մանվելն Արցախում աչքի է ընկնում իրեն բնորոշ անտակտ հումորներով. «Հրապարակ»

Գեներալ Մանվելն Արցախում աչքի է ընկնում իրեն բնորոշ անտակտ հումորներով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեից մեկնարկել է երկրապահների ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ: ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն իր «զորքի»՝ պատանի, վետերան և առհասարակ՝ ԵԿՄ-ականների հետ այցելում է զորամասից զորամաս, լինում դիրքերում, քեֆ-ուրախություն կազմակերպում զինվորների համար։ Հանդիպում է նախատեսվում նաև Արցախի զինվորական և քաղաքական էլիտայի հետ։ Բնականաբար, այդ հավաքներում գեներալն աչքի է ընկնում իրեն բնորոշ անտակտ հումորներով։ Ուխտագնացությունը կշարունակվի մինչև Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: