Նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը շինարարությամբ է զբաղված՝ առանձնատուն է կառուցում. ՀԺ

Նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը շինարարությամբ է զբաղված՝ առանձնատուն է կառուցում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ բախտը չժպտաց որոշ պատգամավորների, ովքեր այդպես էլ չհայտնվեցին 6-րդ գումարման ԱԺ-ում: Նրանցից մեկն էլ գյումրեցի ակտիվ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր, թեև նրա Գյումրիից չընտրվելն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նա պատգամավորի պաշտոնը զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրած իր հորիզոնականի շնորհիվ: Թերթի տեղեկություններով՝ Ավետիսյանը բիզնեսով է զբաղվելու, թեև վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: Այժմ նա ակտիվ շինարարությամբ է զբաղված՝ նոր առանձնատուն է կառուցում: Ավետիսյանը շինարարությունն իրականացնում է Գյումրիում՝ Մադոյան փողոցի իր մյուս տան դիմաց: Այս տեղեկությունն Ավետիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: