Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով. «Հրապարակ»

Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով: Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերն սկսվելուն պես ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձեւավորել եւ ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են մարտահրավեր։ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ իր հերթին է պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել. խոսքը Երեւանի այն փողոցների եւ դպրոցների անվանափոխությանն է վերաբերում, որոնք կրում են բոլշեւիկյան գործիչների անուններ։ «Ելք»-ի գաղափարը շաբաթներ շարունակ քննարկումների մեծ ալիք է բարձրացրել, սեպտեմբերի 17-ին քաղաքային իշխանությունները կհրավիրեն ավագանու առաջին նիստը, չի բացառվում, որ այդ օրն էլ տրվի գործընթացի մեկնարկը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: