Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունն օրակարգում է. վարչապետ

Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունն օրակարգում է. վարչապետ

Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը՝ ուղղված ահաբեկչական կազմակերպությունների դեմ, դրված է օրակարգում։ Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նա նշել է, որ Սիրիայի տարածքից Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք հետ կմղվի։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են YPG-ը (Քրդական ժողովրդական ինքնապաշտպանությունը) և PYD-ը («Դեմոկրատական միությունը»), հանդիսանում են ահաբեկչական։ Իրենց հերթին նախագահի վարչակազմից Trend-ին հայտնել են, որ, լինելով տարածաշրջանային տերություն, Թուրքիան ունի լիարժեք իրավունք՝ գործելու իր պետական և ազգային շահերի շրջանակում։ Թուրքիայի նախագահի վարչակազմում նաև նշել են, որ ԱՄՆ-ը վիթխարի սխալ է գործում՝ զինելով YPG-ին, քանի որ այն հանդիսանում է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին ԴԱԻՇ-ն է։