Twitter-ից Թրամփի հեռանալը գնահատել են 2 մլրդ դոլար

Twitter-ից Թրամփի հեռանալը գնահատել են 2 մլրդ դոլար

Twitter ընկերության շուկայական արժեքը կնվազի մոտ 2 մլրդ դոլարով, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարի հաղորդագրություններ զետեղել այդ սոցցանցում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Monness Crespi Hardt & Co ընկերության հաշվարկներին։ Վերլուծաբան Ջեյմս Կակմակն ընդգծել է, որ եթե Թրամփը դադարի օգտվել Twitter-ից, դա չի հանգեցնի այլ օգտատերերի զանգվածային «գաղթի», սակայն կդառնա ընկերության ոչ նյութական ակտիվների արժեքի կտրուկ կրճատման պատճառ։ Նա նշել է, որ Twitter-ի բաժնետոմսերի արժեքը նույնպես կարող է ընկնել՝ ընկերության գործունեության ցուցանիշների վատթարացման բացակայության պայմաններում։ «Աշխարհում չկա ավելի լավ անվճար գովազդ, քան ԱՄՆ նախագահը»,-ասել է Կակմակը։ Ներկա պահին Twitter-ի շուկայական արժեքը կազմում է մոտ 11.7 մլրդ դոլար։