Էրդողանը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքերին դեմ քվեարկել Մերկելին

Էրդողանը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքերին դեմ քվեարկել Մերկելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Գերմանիայում բնակվող թուրք ընտրողներին դեմ քվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցություններին։ Այս մասին նա ասել է Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո՝ հայտնում է Hurriyet-ը։ Էրդողանի խոսքով՝ այդ կուսակցությունները համարվում են «Թուրքիայի թշնամիներ»։ Նա ընդգծել է, որ Անկարայի և Բեռլինի հարաբերություններում ճգնաժամի գլխավոր պատճառ է հանդիսանում Գերմանիայի ընտրություններում ձայների մրցավազքը։ «Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ բոլոր հայրենակիցներին. Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» հանդիսանում են Թուրքիայի թշնամիներ։ Աջակցե՛ք այն քաղաքական ուժերին, որոնք թշնամի չեն Թուրքիային»,-ընդգծել է Էրդողանը։