Թուրքիան ծրագրում է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ

Թուրքիան ծրագրում է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ

Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ՝ հայտարարել է Թուքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին Իզմիրում անցկացվող 86-րդ միջազգային բազմաոլորտ ցուցահանդեսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,-ասել է Զեյբեկչին։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև անցած տարվա ապրանքաշրջանառության ծավալի 30 տոկոս աճը դեռևս միայն սկիզբն է։