Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիային բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ մատակարարել
13:54 | 2017-08-18
Ռուսաստանը պատրաստվում է առաջին անգամ Թուրքիային և Թայլանդին վաճառել Ка-32A11BC ուղղաթիռներ:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգի փոխանցմամբ` հոլդինգը կնքել է Թուրքիային և Թայլանդին նմանատիպ 8-ական ուղղաթիռր մատակարարելու վերաբերյալ պայմանագրեր:
Ка-32A11BC ուղղաթիռները նախատեսված են հատուկ որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար: