Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համատեղ ռազմական գործողություն են պատրաստում Սիրիայում

Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համատեղ ռազմական գործողություն են պատրաստում Սիրիայում

Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կարող են Սիրիայում համատեղ ռազմական գործողության անցնել։ Այս մասին հայտնում է Haber7-ը։ Համատեղ ռազմական գործողությունը Սիրիայում կարող է սկսվել Իդլիբ քաղաքում։ Նշվում է, որ Ռուսաստանն ու Իրանը գործողության կանցնեն Իդլիբի հարավային մասում, իսկ Թուրքիան կհարձակվի հյուսիսային ուղղությամբ։ Ներկայում ռուսական զորքերը տեղակայված են Իդլիբի հարավային Մուրադահ և Հալֆայա բնակավայրերում։ Գործողության մեկնարկի հստակ ամսաթիվ չի անվանվում։