Տիգրան Բարսեղյանը գրավեց թուրքական «Ֆեներբախչեի» դարպասը

Այս պահին ընթանում է Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման չորրորդ փուլի առաջին հանդիպումը Մակեդոնիայի «Վարդարի» և թուրքական «Ֆեներբախչեի» միջև: 20-րդ րոպեին «Վարդարին» առաջ է մղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիրգան Բարսեղյանը: «Վարդարի» կազմում հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: