Համաշխարհային տնտեսության աճը 7 տարում հասել է առավելագույնի

Համաշխարհային տնտեսության աճը 7 տարում հասել է առավելագույնի

Համաշխարհային տնտեսության տարեկան աճը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հասել է 4.4 տոկոսի։ Այս մասին են վկայում Morgan Stanley բանկի տվյալները։ «Համաշխարհային տնտեսության աճը երկրորդ եռամսյակում 4.4 տոկոս մակարդակի վրա է, ինչն ամենաբարձրն է 2010 թվականի 4-րդ եռամսյակից ի վեր»,-հայտարարել են փորձագետները։ Մասնագետներն ընդգծել են, որ որոշ երկրների ՀՆԱ աճի տեմպերն իրենց համար անակնկալ է եղել։ Մեծ աճ է գրանցվել Ճապոնիայում, Ռուսաստանում, փոքր աճ՝ ԵՄ-ում և Մեծ Բրիտաիայում։ 2017 թվականի երրորդ եռամսյակում բանկի վերլուծբանները կանխատեսում են համաշխարհային տնտեսության 3.6 տոկոսի աճ, չորրորդ եռամսյակում՝ 3.5։ 2017 և 2018 թվականներին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի ընդհանուր կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ համապատասխանաբար 3.6 և 3.7 տոկոս։