Անդրիասյանին որակազրկեցին, «Արարատին»՝ տուգանեցին

Անդրիասյանին որակազրկեցին, «Արարատին»՝ տուգանեցին

Օգոստոսի 12-ին Հայաստանի առաջնության  «Ալաշկերտ»-«Արարատ» խաղի ժամանակ  Արկադի Անդրիասյանը հեռացվել էր տեխնիկական գոտուց՝ մրցավարական գործողություններին միջամտելու պատճառով։ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ որոշում է կայացվել ՝ «Արարատ» ակումբի ավագ մարզչին որակազրկել 1 խաղով, ինչպես նաև ակումբը ստիպված կլինի 50 հազար դրամ տուգանք վճարել։