Մանուկ հասակից երկրպագում էի «Արարատին» և ի վերջո դարձա այս թիմի մարզիչը. Գրիգորյան

Մանուկ հասակից երկրպագում էի «Արարատին» և ի վերջո դարձա այս թիմի մարզիչը. Գրիգորյան

Մոսկվայի «Արարատ» ակումբն այսօր Ալեքսանդր Գրիգորյանին ներայացրել է թիմին որպես նոր գլխավոր մարզիչ։ «Ինձ համար, ով հիշում է «Արարատ 73»-ը, յուրահատուկ օր է։ Մանուկ և երիտասարդ տարիներին երկրպագում էի այս թիմին և ի վերջո դարձա ակումբի գլխավոր մարզիչ։ Ինձ համար մեծ պատիվ է «Արարատի» մի մասնիկը լինելը։ Սա հպարտության առիթ է։ Կանեմ ամեն բան, որպեսզի մենք միասին հասնենք առավելագույնին»,- ասել է Գրիգորյանը ։