Լևոն Արոնյանը կստանա 37.5 հազար ԱՄՆ դոլար, եթե…

Լևոն Արոնյանը կստանա 37.5 հազար ԱՄՆ դոլար, եթե…

Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցապայքարում Լևոն Արոնյանը հաղթել է կուբացի Լենիեր Դոմինգեսին և 12 միավորով գրավել առաջին հորիզոնականը։ Ռուս Յան Նեպոմնյաշրչին, ով առաջատարն էր, պարտվելով ամերիկացի Հիկարու Նեկամուրային, աղյուսակում իր դիրքերը զիջել է 3 հորզոնականով։ Այժմ նա 4-րդն է։ 2-3-րդ տեղերը կիսում են ամերիկացի Ֆաբիանո Կարուան և Նեկամուրան։ Այսօր և վաղը կկայանան մրցաշարի բլից տուրերը։ Մասնակիցները կստանան 5 րոպե պարտիայի և հավելյալ 3 վայրկյան ամեն քայլի համար։ Հաղթանակի դեպքում մասնակիցները կստնան 1 միավոր, իսկ ոչ ոքի դեպքում՝ 0,5 միավոր։ Նշենք, որ բլից շախմատի արդյունքները կգումարվեն արագ շախմատում գրանցված արդյունքերին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150.000 հազար դոլար։ Հաղթողը կստանա 37.5 հազար: Գրանդ տուր մրցաշարը կավարտվի դասական շախմատյաին տուրով, որը տեղի կունենա դեկտեմբերին Լոնդոնում։