Հենրիխ Մխիթարյանն Instagram-ում ավելի քան երկու միլիոն հետևորդ ունի

Հենրիխ Մխիթարյանն Instagram-ում ավելի քան երկու միլիոն հետևորդ ունի

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Instagram-ի էջն ավելի քան 2 մլն հետևորդ ունի: Այդ առիթով հայ ֆուտբոլիստը լուսանկար է տեղադրել և գրառում կատարել Instagram-ի էջում: «2 մլն հետևորդներին պարզապես ցանկանում եմ ասել շնորհակալություն»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկած առաջնության 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով ջախջախել էր «Վեսթ Հեմին», իսկ Մխիթարյանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ: