Շվեդիա-Հայաստան՝ 93:70. Ամեն ինչ կորոշվի Երևանում

Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ Ուպսալա քաղաքում 93:70 hաշվով զիջեց Շվեդիային: Մեր ենթախմբի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինան հյուրընկալվելիս 92:74 հաշվով հաղթել է Սլովակիային: Վերջին տուրից առաջ Հայաստանը, Բոնիան և Շվեդիան ունեն 8-ական միավոր: Օգոստոսի 19-ին Երևանում Բոսնիա և Հեցեգովնիային հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը դուրս կգա աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ: