Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերն արժեն 1840 դրամ, իսկ Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը…

Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերն արժեն 1840 դրամ, իսկ Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը…

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություն է տարածել այն երկրպագուների համար ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերին 1-ին Բուխարեստում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպմանը: Հայտարարության մեջ նշվում է, որ «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մոտ հայ երկրպագուները կարող են տոմսեր ձեռք բերել 15 ռումինական լեյով: Այս պահին 15 ռումինական լեյը կազմում է 1840 դրամ: Նշենք, որ սեպտեմբերի 4-ին Երևանում կայանալու է ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Այս խաղի տոմսերն արժեն 4-10 հազար դրամ: Կարծում ենք մեկնաբանությունն ավելորդ է: