Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհում ամենախոշոր լողացող արևային էլեկտրակայանը

Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհում ամենախոշոր լողացող արևային էլեկտրակայանը

Չինաստանի Անհոյի նահանգի Հուայնան քաղաքի շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում ամենախոշոր լողացող արևային էլեկտրակայանը։ Այն գտնվում է ջրավազանում, որը գոյացել Է նախկին ածխահանքում: Sungrow կայանը բաղկացած է 166 հազար արևային մարտկոցներից, որոնք 86 հեկտար ջրային մակերես են զբաղեցնում: Այն կարող է տարեկան արտադրել 40 ՄՎտ էլեկտրականություն և էներգիայով ապահովել 15 հազար շենք, իսկ սեպտեմբերին կարող է հասնել ռեկորդային 150 ՄՎտ-ի: Նախագիծը ղեկավարում է Sungrow Power Supply Co Ltd ընկերությունը: Կայանի շահագործման ժամկետը կազմում է 25 տարի, այն մշակվել է այնպիսի տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են դիմանալ ագրեսիվ արտաքին միջավայրին, այդ թվում՝ շոգին, աղին և խոնավությանը: