Սմարթ ժամացույցների շուկայում Apple-ը հայտնվել է երրորդ տեղում

Սմարթ ժամացույցների շուկայում Apple-ը հայտնվել է երրորդ տեղում

Ձեռքին կրվող էլեկտոնիկայի վաճառքի ծավալով Apple ընկերությունը հայտնվել է երրորդ տեղում։ Սակայն ընկերությունը կարող է առաջատար դիրք վերադառնալ՝ LTE-մոդեմով Apple Watch ժամացույցի թողարկումից հետո։ Այս մասին հայտնում է igate պորտալը։ Canalys ընկերության վերլուծաբանների տվյալներով՝ դաստակին կրելու համար նախատեսված սարքերի համաշխարհային մատակարարումները 2017 թվականի երկրորդ եռամսակում աճել են 8 տոկոսով՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշվում է, որ ապրիլ-հունիս ամիսներին ամենից մեծ թվով սարքեր թողարկել է Xiaomi –ն՝ 3.5 մլն միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Fitbit-ը, որը վաճառքի է նախապատրաստել 3.3 մլն սարք։ Չնայած անցած տարվա համեմատ Fitbit-ի գրանցած 34 տոկոս անկմանը, այն առաջ է անցել Apple-ից, որը թողարկել է 2.7 մլն «խելացի» ժամացույց։ Փորձագետներն ակնկալում են «խելացի» ժամացույցների պահանջարկի աշխուժացում՝ շնորհիվ բջջային կապին աջակցող մոդելների թվի մեծացման։