Հայերենն ավելացվել է Google-ի ձայնային որոնման համակարգում

Հայերենն ավելացվել է Google-ի ձայնային որոնման համակարգում

Google ընկերությունը 30 նոր լեզու է ավելացրել Google Voice Search ձայնային որոնման ծրագրում։ Ավելացված լեզուների թվում է նաև հայերենը։ «Google-ն աշխատել է լեզվի կրողների հետ՝ ձայնային նմուշների հավաքման համար, որոնք անհրաժեշտ են մեքենայական ուսուցման մոդելներին սովորեցնելու համար, որոնք այժմ ունակ են մշակել ավելացված լեզուներով հարցումները»,-նշվում է Google-ի պաշտոնական բլոգում։ Ավելացված լեզուների թվում են նաև վրացերենն ու ադրբեջաներենը։