Հրապարակվել են լուսանկարներ՝ iPhone 8-ի վերջնական դիզայնով

Հրապարակվել են լուսանկարներ՝ iPhone 8-ի վերջնական դիզայնով

Համաձայն iPhone 8-ի լուսանկարների նոր արտահոսքերի՝ Apple-ի նորույթը չի ունենա Home կոճակ՝ մատնահետքերի սկաներով։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ iPhone 8-ը կունենա 5.8 դյույմանոց դիսփլեյ։ Այն կլինի փոքր-ինչ մեծ iPhone 7-ից, սակայն նկատելիորեն փոքր iPhone 7 Plus-ից։ Սմարթֆոնը կունենա հետևի կրկնակի տեսախցիկ, որը տեղակայված կլինի ոչ նախորդների նման։ Նշվում է, որ այն արտաքնապես նման է Samsung Galaxy S8-ին, և օգտատերերի մեծամասնությունը կարող է այն համեմատաբար հեշտ օգտագործել մեկ ձեռքով։