Ընդդիմություն այդպես էլ չդարձա. ՕՐՕ-ի համակիր նախկին դատավորը հիասթափված է դաշինքից

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, որ նախընտրական փուլում աջակցում էր ՕՐՕ դաշինքին, տեղյալ չէ՝ այս պահին դաշինքը կա՞, թե՞ ոչ, կամ ինչ է անում: «Անկախ ամեն ինչից՝ չեմ ուզում լինել որևէ քաղաքական ուղղության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պարգև Օհանյանը: Նրա խոսքով՝ ինքը միշտ կարծել է, թե ինչ-որ բան հնարավոր կլինի փոխել, կամ ինչ-որ տեղ կզգացվի իր կարիքը՝ հատկապես օրենսդրական դաշտում. «Ուստի և էն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով հայտնվեցի նրա կողքին, իսկ էս անգամ էլ ես նախաձեռնեցի ու ակտիվացա՝ հատկապես Սեյրան Օհանյանին համակրելով»: Սակայն, ինչպես խոստովանեց պարոն Օհանյանը, ինքն ապրեց հերթական հիասթափությունը՝ այդ թվում նաև դաշինքի ներսում տիրող վիճակից: Նրա խոսքով՝ իշխանության մեջ էլ է ինքն ընդդիմադիր եղել. «Ընդդիմադիր եմ իմ էությամբ, բայց ընդդիմություն այդպես էլ չդարձա»:   Մանրամասները՝ տեսանյութում: