Մխիթարյանն էապես նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» տպավորիչ հաղթանակին

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յուանյթեդը» սեփական հարկի տակ խոշոր 4:0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ: Ժոզե Մոուրինյոյի թիմի հաղթանականին էապես նպաստեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ով դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Մեր ֆուտբոլիստը հանդիպման վերջին րոպեներին փոխարինվեց: