Առողջարար 5 հանրահայտ ֆրեշ

Առողջարար 5 հանրահայտ ֆրեշ

1. Թարմացնող նարնջի ֆրեշ апельсиновый фреш Այն հարուստ է վիտամին C-ով, ֆոլաթթվով և կալիով, խթանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, օգտակար է մրսածության համար: Պետք է հիշել, որ բարձր թթվայնության պատճառով, այն խորհուրդ չի տրվում ստամոքսի բորբոքումով տառապողներին: 2. Թուրինջի նիհարեցնող ֆրեշ грейпфрут Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում խմել երկու թուրինջի և մեկ լիմոնի թարմ հյութ: Թուրինջը հարուստ է վիտամիններով, և այրում է ճարպը, լիմոնն օրգանիզմից հանում է վնասակար նյութերը: 3. Նեխուրի ֆրեշ հոգնածության դեմ фреш из слельдерея Նեխուրը ամենաօգտակար մթերքներից է: Այն ներառում է մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ, որոնք օրգանիզմին կվերադարձնեն առույգությունը ծանր աշխատանքային օրվանից հետո: 4. Գազարի ֆրեշ առողջության համար морковный фреш Ֆրեշը կբարելավի աղեստամոքսային տրակտի աշխատանքը և տեսողությունը: Միակ թերությունն այն է, որ գազարի թարմ հյութը չարաշահելը գունավորում է մաշկը: 5. Տոմատի հյութը մարզիկների համար томатный сок Ակտիվ մարզումներից հետո կարևոր է ծախսած էներգիան վերականգնելը: Կօգնի հետևյալ բաղադրատոմսով կոկտեյլը՝ երեք պոմիդոր, մեկ ճյուղ նեխուր, երկու ոչ մեծ գազար, մեկ պտղունց աղ, ցանկության դեպքում սխտորի մեկ շերտ: