Հյութեր, որոնք ձեզ կփրկեն հիպերտոնիայից

Հյութեր, որոնք ձեզ կփրկեն հիպերտոնիայից

Արյան բարձր ճնշման դեպքում կօգնեն հյութերը, հայտնում է allwomen.net.ua-ն: 1. Խառնել 1/3 բաժակ արքայախնձորի հյութ, նույնքան թուրինջի հյութ և եռացրած տաք ջուր: Խմել օրը 4 անգամ՝ մեկական բաժակ: 2. Ամեն օր քնելուց առաջ խմեք 1/2 բաժակ կարտոֆիլի հյութ: Կուրսը 1 ամիս է: Ապա հանգստանալ 2 շաբաթ և կրկնել: 3. Օրը 6 անգամ խմել 1 ճաշի գդալ հազարի հյութ: Ընթրիքի փոխարեն խմել 1 բաժակ տոմատի հյութ: 4. 1/2 բաժակ գետնախնձորի հյութը խառնել նույնքան տոմատի հյութին: Խմել 1/4 բաժակ՝ օրը 4 անգամ: Կուրսի տևողությունը 2 շաբաթ է: 5. Առավոտյան սոված վիճակում խմել 1/4 բաժակ բողկի հյութ, ճաշից առաջ 1/4 բաժակ կարտոֆիլի հյութ և ընթրիքից առաջ՝ 1/4 բաժակ գազարի հյութ, իսկ քնելուց առաջ 2 ճաշի գդալ դդմի հյութ: Կուրսը պետք է լինի 3 շաբաթից ոչ պակաս: