Հնդկաստանում աշխատանքից հեռացրել են 60 երեխայի մահ պատճառած հիվանդանոցի գլխավոր բժշկին

Հնդկաստանում աշխատանքից հեռացրել են 60 երեխայի մահ պատճառած հիվանդանոցի գլխավոր բժշկին

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում աշխատանքից հեռացրել են հիվանդանոցի գլխավոր բժշկին, որտեղ մեկ շաբաթից քիչ ժամանակում առնվազն 60 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ BRD Medical College պետական հիվանդանոցի ղեկավարը հեռացվել է նահանգային կառավարության որոշմամբ։ Իշխանությունները նաև հանձնարարել են հետաքննություն անցկացնել թթվածնի մատակարարման պայմանագրերի կնքման փաստով։ Հիվանդանոցի ղեկավարությունը հայտարարել է, որ երեխաների մահվան հանգեցրել են հիվանդություններն ու այլ չհստակեցված խնդիրներ։ Ավելի վաղ հիվանդանոցի աղբյուրները հայտնել էին, որ թթվածնի մատակարարման համար պատասխանատու ծառայությունն օգոստոսի 9-ին դադարեցրել է թթվածնի մատակարարումը։