Հնդկաստանում երեխաներն անցնում են վարարած գետը՝ դասերից չբացակայելու համար

Աշխարհում շատ երեխաներ ստիպված են դժվարին, վտանգավոր ճանապարհ հաղթահարել՝ դպրոց հասնելու համար։ Դրա մասին վկայություն է հանդիսանում համացանցում հայտնված տեսանյութը, որում հնդիկ երեխաները փորձում են միմյանց օգնելով հաղթահարել վարարած գետը՝ դպրոց հասնելու համար։ Տեսանյութն արվել է հյուսիսային Հիմաչալ շրջանում, որտեղ տեղատարափ անձրևներից գետերը վարարել են։