Իտալացին օգտվել է սուպերմարկետի կշեռքից՝ հաշիշը կշռելու համար

Իտալացին օգտվել է սուպերմարկետի կշեռքից՝ հաշիշը կշռելու համար

Իտալիայում Օստիա քաղաքի 23-ամյա բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մտել է սուպերմարկետ՝ հաշիշի 100 գրամանոց փաթեթով։ Այս մասին հայտնում է la Repubblica-ն։ Carrefour-ի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, երբ երիտասարդը, ոչ մեկից չքաշվելով, բանջարեղենի բաժնում թմրանյութը դրել է կշեռքի վրա։ Ձերբակալությունից հետո նա հայտարարել է, որ հաշիշը հայտնաբերել է պուրակում և քանի որ տանը կշեռք չունի, որոշել է օգտվել հասարակական կշեռքից։ Առգրավված թմրանյութի մոտավոր արժեքը կազմում 1000 եվրո։