Հռոմի պապը նախազգուշացում է արել հավատացյալներին հորոսկոպի և գուշակի դիմելու հետ կապված

Հռոմի պապը նախազգուշացում է արել հավատացյալներին հորոսկոպի և գուշակի դիմելու հետ կապված

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի նախազգուշացում է արել հավատացյալներին հորոսկոպների և գուշակների դիմելու հետ կապված։ «Երբ մարդիկ, ովքեր ավելի մեծ վստահություն ունենալու համար դիմում են հորոսկոպների և գուշակների, սկսում են ցած գլորվել»,-հայտարարել է հովվապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Պապը կոչ է արել մնալ «եկեղեցու նավում», սակայն միևնույն ժամանակ հիշեցրել է, որ հավատքն առ Աստված չի բացում ուղին, որտեղ ամեն բան դյուրին ու հանգիստ է, չի փրկում կյանքի փոթորիկներից։ «Հավատը ելք չէ կյանքի խնդիրներից, սակայն այն իմաստ է հաղորդում ուղուն»,-նշել է Ֆրանցիսկոսը։