Ռուսաստանն օգնել է Իրանին շրջանցել ՄԱԿ-ի պատժամիջոցները. ԶԼՄ-ներ

Ռուսաստանն օգնել է Իրանին շրջանցել ՄԱԿ-ի պատժամիջոցները. ԶԼՄ-ներ

Գերմանական Welt am Sonntag թերթը՝ հղում անելով արևմտյան հատուկծառայությունների անանուն աղբյուրներին, հաստատում է, որ Իրանը խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևը, Սիրիայով Ռուսաստան է ուղարկել ծանր հարձակողական սպառազինության որոշ բաղադրիչներ՝ սպասարկման համար։ Համաձայն այդ հրապարակման՝ հունիսին Իրանից ժամանած ինքնաթիռները երկու անգամ վայրէջք են կատարել սիրիական Խմեյմիմ ավիաբազայում, որտեղ էլ տեղափոխել են բեռը՝ նախատեսված Ռուսաստան ուղարկման համար։ Հոդվածում չեն անվանվում սպառազինությունների հստակ տեսակները։ Այդ բեռը իբրև թե այնուհետև բեռնատարներով տեղափոխվել է Սիրիայի միջերկրական Տարտուս նավահանգիստ և տեղավորվել ռուսական «Սպարտա-3» բեռնանավում։ Պարբերականի հավաստմամբ՝ բեռը տեղափոխվել է Նովոռոսիյսկ։ Որպես հավաստիք՝ թերթը հրապարակել է արբանյակային լուսանկար, որում պատկերված է իրանական Boeing-ը Խմեյմիմ ավիաբազայում։