Ավելի մոտեցանք մեր նպատակին. Արկադի Մկրտիչյան

Ավելի մոտեցանք մեր նպատակին. Արկադի Մկրտիչյան

Սլովակիա-Հայաստան (78:92) խաղից հետո մեր ընտրանու առաջատար խաղացողներից Արկադի Մկրտիչյանը կարծիք է հայտնել խաղի վերաբերյալ․ «Մենք ժամանել էինք հաղթանակի նպատակով։ «Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունից հետո մարզիչը շատ լավ էր տրամադրել մեզ խաղին։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք պաշտպանությունում և դա տվեց իր արդյունքը։ Առաջին քառորդն ավելի բարդ ստացվեց, քան մյուսները, սակայն կարևորը, որ հաղթանակ տոնեցինք և ավելի մոտեցանք մեր նպատակին»։