Նիկշա Բավցևիչ. Պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել

Նիկշա Բավցևիչ. Պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել

Բասկետբոլի ԱԱ-2019-ի նախընտրական փուլի Սլովակիայի նկատմամաբ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ամփոփել է խաղի արդյունքները: - Մենք շատ լավ խաղացինք պաշտպանությունում, տղաներին շատ լավ տրամադրել էինք խաղին և նշել, որ եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լավ գործել պաշտպանությունում:Եվ այսօր տղաները անձնուրաց խաղացին:
Պետք է նաև շնորհակալություն հայտնենք Անդրանիկ Չրաբաշին, ով վնասվածք ուներ, նա չէր մարզվել հանդիպումից առաջ, բայց շատ լավ հանդիպում անցկացրեց, և արեց ամեն ինչ, որ իր թիմը հաղթի այս խաղում: Ես կարծում եմ, որ մեր ենթախմբում շատ խճճված վիջակ է, քանի որ, այսօր Շվեդիան հյուրընկալվելիս հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Շարունակում եմ պնդել, որ Սլովակիան լավ թիմ է, այս ենթախմբում ընդհանրապես շատ ուժեղ թիմեր են հավաքավել, մենք արդեն 3 հաղթանակ ունենք , բայց դեռ պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել: Պետք է նշեմ նաև վիճակագրությունից մեկ կարևոր փաստ: Մրցակիցը հանդիպման ընթացքում 19 անգամ է կորցրել գնդակը, իսկ մենք ՝ 9: Դա ցույց է տալիս, որ մենք շատ ուշադիր ենք խաղացել և ստիպել ենք մրցակցին հանդիպման ընթացքում մի քանի անգամ սխալվել: