Հրդեհ՝ Շիրակի մարզի Հառիճի գյուղապետարանի մոտակայքում
00:06 | 2017-08-13
Օգոստոսի 12-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հառիճի գյուղապետարանի մոտակայքում գտնվող մարագում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են Հառիճ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ), հացատան կտուրը և ծածկը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ), մարագի կտուրի փայտե կառուցատարրերից՝ մոտ 20 քմ, մարագում կուտակված՝ մոտ 2 խմ աթար և 150 հակ անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել՝ 19:30-ին: