Վիրջինիայում ուլտրաաջերի հետ բախումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Վիրջինիայում ուլտրաաջերի հետ բախումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ Վիրջինիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել Շարլոտսվիլ քաղաքում ուլտրաաջերի հետ բախումների պատճառով: Այս մասին Twitter-ում հայտնել է նահանգապետ Թերի Մաքքալիֆը: Բախումների պատճառ է դարձել ուլտրաաջ կազմակերպությունների կողմանկիցների ակցիան «Միավորենք աջերին» և «Սպիտակամորթների կյանքերը նշանակություն ունեն» կարգախոսներով: Ցուցարարները դեմ են հանդես եկել ստրկատիրական կարգի պահպանման կողմնակից գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանն ապամոնտաժելու իշխանությունների մտադրությանը: Երթի սկզբից կարճ ժամանակ անց բախումներ են սկսվել ցուցարարների և նրանց հակառակորդների միջև: Անկարգություններին վերջ դնելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Նահանգապետ Թերի Մաքքալիֆը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել: Տեղի իշխանություններին աջակցելու համար Շարլոտսվիլ են տեղափոխվել Ազգային գվարդիայի ուժեր: