Սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում հակահայկական տրամադրություններ գրգռած աղբյուրը բացարձակ ֆեյք է. Արա Սահակյան

Սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում հակահայկական տրամադրություններ գրգռած աղբյուրը բացարձակ ֆեյք է. Արա Սահակյան

Սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում հակահայկական տրամադրություններ գրգռող կայքը բացարձակ ֆեյք է: Այն հայկական աղբյուների հետ որևէ կապ չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանը՝ մեկնաբանելով ղրղզական սոցցանցերում բուռն քննարկվող բացահայտ ֆեյք աղբյուրի` armenianreport.com-ի հոդվածն ու դրա արձագանքները: «Ակնհայտ է, որ մենք այստեղ գործ ունենք ֆեյք կայքի հետ: Հակաղրղզական, վիրավորական շեշտադրումներով հոդվածով փորձ է արվում թեժացնել կրքերը: Ֆեյք աղբյուրների վրա հիմնվելով՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու գործելաոճն անընդունելի է»,-ասաց Արա Սահակյանն՝ հավելելով, որ դրա իրական ներգործությունը սթափ մտածող մարդկանց վրա զրոյական է: