«Երևանյան ամառ 2017». ուրախ դիսկոտեկ Ազատության հրապարակում՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

«Երևանյան ամառ 2017». ուրախ դիսկոտեկ Ազատության հրապարակում՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի հերթական անակնկալը մատուցվել է երիտասարդներին: Մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Երիտասարդ Երևան» խորագրով դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: Հանրահայտ դիջեյների լավագույն մշակում-ստեղծագործություններից կազմված երեք ժամանոց ծրագիրը ուրախ տրամադրություն և հաճելի ժամանց է ապահովել հազարավոր երևանցիների և մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար: Համերգային ծրագրով հանդիսատեսի համար ելույթ են ունեցել նաև սիրված երգիչ-երգչուհիներ: Չնայած մասնակիցների թվում գերակշռում էին երիտասարդները, այնուամենայնիվ քիչ չէին նաև տարեց մարդիկ, ովքեր նույնպես լիարժեքորեն վայելում էին հնչող պարային ռիթմերը: Նրանց խոսքերով՝ միջոցառումը հնարավորություն էր ևս մեկ անգամ երիտասարդանալու և մոռանալու առօրյա հոգսերը: