Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի՝ վայրի աճած կանաչ զանգված. ոստիկանություն

Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի՝ վայրի աճած կանաչ զանգված. ոստիկանություն

Հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2138 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Տնամերձ 2 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1053 բույս: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 158 փամփուշտ, 9 նռնակ, 6 նռնակի պայթուցիչ, 1 փամփշտատուփ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 10 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 134.03 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: