Պայթյուն Պակիստանում. 10 զոհ, 14 վիրավոր

Պայթյուն Պակիստանում. 10 զոհ, 14 վիրավոր

Շաբաթ երեկոյան Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում պայթյուն է որոտացել, 10 մարդ զոհվել է, 14 հոգի՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին: Դեպքի վայր են ժամանել իրավապահներ: Տուժածները հիվանդանոց են հասցվել: Ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլ Ռազզաք Շիմի խոսքով՝ 6 վիրավորները կրիտիկական վիճակում են: Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Ականատեսների տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության ուժերի տրանսպորտային միջոցի մոտ: