«Թալիբանի» ղեկավարության անդամը հանձնվել է Աֆղանստանի կառավարական զորքերին

«Թալիբանի» ղեկավարության անդամը հանձնվել է Աֆղանստանի կառավարական զորքերին

Աֆղանստանի հյուսիսարևելյան Բագլան նահանգում «Թալիբան» արմատական շարժման ռազմական հանձնաժողովի ղեկավարի տեղակալը հանձնվել է կառավարական զորքերին: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով զինծառայողի: ««Թալիբանի» ռազմական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Քարի Մահֆոզուլլան այս առավոտ անկայուն Բուրքա շրջանում անվտանգության ուժերին է հանձնվել»,- հայտարարել է ստորաբաժանումներից մեկի ներկայացուցիչ Գուլամ Հազրաթ Քարիմին: Շարժման 3 գրոհային ոչնչացվել է Դարա-է-Գուլակ շրջանում գործողության ժամանակ, նշել է Քարիմին: