Մեծ ուխտից առաջ մատաղ՝ հանուն բարեկեցիկ կյանքի. վաղը Աստվածածնի Վերափոխման տոնն է

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Այս տարի տոնը նշվում է օգոստոսի 12-ին: Այդ օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ տոնի օրը, նաև տոնի նախօրեին մարդիկ աքլոր կամ գառ են մատաղ անում, բաժանում աղքատներին: Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում արդեն աժիոտաժ է, այստեղ իրենց փոքրիկ տաղավարներն են ձևավորում աքլոր, խաղող, հուշանվեր վաճառողները: Նրանց խոսքով՝ դեռ գնումների աժիոտաժ չկա, կսկսի երեկոյան: Աքլոր վաճառողները նկատեցին, որ աքլորի գնի շուրջ սակարկում չկա: